HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը նրբորեն կշտամբել է ԱՄՆ դեսպանին

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրերս մասնակցելով Խաղաղության կորպուսի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատանը` ներկաների կարծիքով, ակնհայտորեն պատասխանել է դեսպան Մարի Յովանովիչի` ԵՊՀ-ում ունեցած ելույթին: Մասնավորապես նշել է, թե համատեղ աշխատանքի ընթացքում երբեք չի կարելի անցնել այն նուրբ սահմանը, որը սահմանազատում է աջակցությունը միջամտությունից եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ջանքերը` քաղաքական գործընթացներ մոդելավորելու ցանկությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter