HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպանը սրում է

Մեր տեղեկություններով` ՀՀ իշխանական լրատվամիջոցներին հրահանգվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի դեմ հակաքարոզչություն սկսել` փորձելով դեսպանին մեղադրել Հայաստանի ներքին կյանքին միջամտելու մեջ: Պատճառը փետրվարի 28-ին Մարի Յովանովիչի` ԵՊՀ-ում ունեցած հայտնի ելույթն է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման անհրաժեշտության վերաբերյալ: Յովանովիչի պատասխանը չուշացավ: Երեկ նա հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին` ասելով. «Քաղաքացիական իրավունքները Հայաստանի ժողովրդին տրված են Հայաստանի Սահմանադրությամբ: Այն շատ հստակորեն սահմանում է եւ հավաքների ազատությունը, եւ մամուլի ազատությունը, եւ օրենքի իշխանությունը: Դրանք Հայաստանի ժողովրդի իրավունքներն են, ինչը գրված է Սահմանադրության մեջ, եւ ես կարծում եմ, որ դրանք կարեւոր արժեքներ են»: Իսկ նրա դիտարկումը, թե «Կառավարությունն է ժողովրդի համար, այլ ոչ թե հակառակը», մեկնաբանության կարիք, թերեւս, չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter