Դատախազը որոշումն արտագրել է
Կարծում են Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները
Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի և Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի կողմից:
14.02.2011թ. բողոքի մերժման որոշումը դատախազության կողմից թվագրված է 27 օգոստոսի 2008թ.
Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն և օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում:
Որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց:
Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին և արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար:
Խ. Սուքիասյանի փաստաբաններ`
Արա Զաքարյան
Արթուր Գրիգորյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել