
«Էյ Թի ՓԻ» ԲՀ-ն (Հայսատան Ծառատունկ ծրագիր) առավելագույնս հայտնի է որպես բնապահպանական կազմակերպություն, որը ծառատունկ է իրականացնում Հայաստանում: Սակայն միայն ծառատունկով չի կարելի հասնել հաջող արդյունքի, ուստի ստեղծվեց բնապահպանական կրթության ծրագիրը, որը պետք է լրացներ ծառատունկի հիմնական ծրագրերին և խթաներ բնապահպապանական մտածողությամբ օժտված մի նոր սերնդի զարգացումը:
Բնապահպանական կրթություն ծրագրի նպատակներից է երիտասարդների ներգրավումը բնապահպանական հիմնախնդիրներում, «կանաչ» մտածելակերպի կերտումը, սեփական բնության ժառանգության գնահատումը, ինչպես նաև առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու անհրաժեշտության գիտակցումը: Բնապահպանական կրթությունը շուտով դարձավ «Էյ Թի ՓԻ»-ի հիմնական ծրագրերից: Սկսած 2005 թ-ից այն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում:
2010 թ-ին 198 ուսուցիչներ վերապատրաստվեցին օգտագործելով «Էյ Թի Փի» ԲՀ-ի «Միտք սերմանիր, ծառ տնկիր» բնապահպանական ձեռնարկը: Ուսուցիչները Հայաստանի բոլոր մարզերից էին, չնայած մեծամասամբ Լոռու մարզի ներկայացուցիչներն էին, որտեղ անտառհատումների խնդիրը, թերևս, ամենաշատն է տարածված: Վերապատրաստվողների շարքերում ներկա էին Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) մասնագետները, որոնք վերապատրաստողի որակավորում են ստացել:

Արդեն 2011թ-ին «Էյ Թի Փի»-ի անձնակազմը կազմակերպել է երկու հնգօրյա վերապատրաստման դասընթացներ Երևանի դպրոցների քսանվեց ուսուցիչների համար` օգտագործելով «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ուսուցչի ձեռնարկը: Ուսուցիչները մեծամասամբ Մխիթար Սեբաստացի և Արեգնազան (Վալդորֆյան) դպրոցներից էին, որոնք մասնակցում էին դասընթացներին երևանյան այլ տաս դպրոցների ուսուցիչների հետ միասին:
«Մենք արժևորում ենք «Էյ Թի Փի» ԲՀ-ի և մեր դպրոցի համագործակցությունը: «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ձեռնարկը կնպաստի բնապահպանական ակտիվիզմի զարգացմանը մեր դպրոցում»,- նշեց Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի տնօրեն Ա. Բլեյանը:
Արեգնազան դպրոցն ունի յուրօրինակ կրթական ծրագիր, որտեղ ստեղծագործ միտքը, երևակայությունը և արվեստը մասն են կազմում երեխաների կրթության և դաստիարակության: «Էյ Թի Փի»-ն ավելացրեց նաև «բնություն և շրջակա միջավայր» հասկացությունները այն խնդիրներին, որոնց ուսուցիչները և աշակերտները անդրադառնում են իրենց ստեղծագործական տաղանդներով:
«Արեգնազան դպրոցի հետ մեր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի մի շարք բնապահպանական միջոցառումների շնորհիվ, որոնք նախատեսված են իրականացվել այս գարուն»,- նշեց Ալլա Բերբերյանը, ով հանդիսանում է «Էյ Թի Փի» ԲՀ-ի բնապահպանական կրթություն ծրագրի ղեկավարը սկսած 2009թ-ից: «Մեր աշխատանքը մարդկանց մեջ բնության հանդեպ սեր արթնացնելն է»,- ավելացրեց Բերբերյանը:
«Էյ ԹԻ Փի»-ն համագործակցել է Շեն ՀԿ-ի հետ տրամադրելով վերջինիս «Շրջակա միջավայր և բնապահպանություն» ձեռնարկը մի շարք ուսուցիչներին և աշակերտներին: «Էյ Թի Փի»-ի «Միտք սերմանիր, ծառ տնկիր» ձեռնարկը տրամադրվել է այնպիսի կազմակերպությունների կրթական ծրագրերի համար, ինչպիսիք են Heifer Internationalը և ԱՄՆ խաղաղության կորպուսը:
Այս տարվա մարտին բնապահպանական դասընթացներ են նախատեսված Կոտայքի, Արմավիրի և Արգածոտնի մարզերում: «Էյ Թի ՓԻ»-ն բնապհպանական դասընթացներ է կազմակերպում դպրոցականների համար և ներգրավում է նրանց զանազան գործնական միջոցառումներում:
«Ոգևորիչ է ուսուցիչների և աշակետների խանդավառությունն ու պատրաստակամությունը նպաստելու Հայաստանի բնաշխարհի պահպանմանը»,- նշում է Բերբերյանը:
Սփյուռքի դպրոցների հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում, որը սկիզբ առավ 2010 թ-ին: Կապ է հաստատվում Չիկագոյի ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության) Ս. Վարժապետյան և Հայաստանի Օհանյան դպրոցների հետ: Երեխաները միմյանց մասին տեղեկություններ են իմանում նամակագրության, լուսանկարների և անձնական տեսագրությունների փոխանակմամբ: Նրանք նաև իրենց համայնքներում առկա բնապահպանական խնդիրների մասին պատմություններ են պատրաստում:
«Այս ծրագրի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդությունը տեղեկանում է Հայաստանի իրենց հասակակիցների առօրյա կյանքի, ինչպես նաև իրենց հայրենիքի բնության ժառանգության և առկա բնապահպանական խնդիրների մասին: Մենք ավելացնում ենք դպրոցների քանակը, որոնք «կամուրջներ են կառուցում»` նպատակ ունենալով գալիք ամիսների ընթացքում ներգրավել այլ երկրների սփյուռքահայությանը ևս»,- ավելացրեց Բերբերյանը:
««Կառուցում ենք կամուրջներ» ծրագիրը յուրատուկ հնարավորություն է մեր ուսանողների համար մշակութային կապեր ստեղծելու իրենց հասակակիցների հետ, որի շնորհիվ, հուսանք, կունենանք վաղվա համընդհանուր հայ համայնքը»,- նշեց ՀԲԸՄ Չիկագոյի մշակութային և համայնքային ծրագրերի ղեկավար Գարի Ռեջեբյանը: «Յուրաքանչյուր անձ պետք է մտահոգ լինի այսօրվա ծառացած բնապահպանական խնդիրներով: «Էյ Թի ՓԻ»-ի «Կառուցում ենք կամուրջներ» ծրագիրը, իրեն հատուկ պարզությամբ և նպատակաուղղվածությամբ, օգնում է մեր երեխաներին գիտակցելու բնապահպանական պատասխանատվությունը:»
«Էյ ԹԻ ՓԻ» Հայաստան ծառատունկ ծրագիր
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել