Ձիուց վայր է ընկել և ենթարկվել վրաերթի
Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Նարեկ Ս.-ն: Պարզվել է, որ դրանից մոտ 2 ժամ առաջ Խոսրովի արգելոցի մոտ նա ձիուց վայր է ընկել և դիպել այդ պահին ընթացքող «Ինտերնացիոնալ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ ստացել է վնասվածքը:
«Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել