HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արմեն Մարտիրոսյանի շնորհակալությունը «Հ1»-ին եւ ոստիկանությանը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, երեկվա միջադեպով պայմանավորված, «շատ շնորհակալություն» է հայտնում ՀՀ ոստիկանությանը. «քանի որ երեկ մեզ մոտ չհայտնաբերեցին զենք, զինամթերք, ատոմային զենք և նույնիսկ փայտ, այսինքն` որեւէ մեկը, նույնիսկ իրենք չեն կարող ասել, որ սա խաղաղ, ոչ բռնի բողոքի ակցիա չէր»:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց նաեւ ոստիկանության կողմից միջադեպը նկարահանող անձանց, ովքեր կադրերը տրամադրել էին նաեւ «Հ1»-ին: Այդ կադրերում, նրա խոսքերով, հստակ երեւում էր, որ ինքն ասում է, որ ոստիկաններն օրենք են խախտում. «նրանք իրավունք չունեն պատգամավորին, քաղաքացուն անօրինական ձեւով կպնել»: «Հ1-ին եմ նորից դիմում. էդ ԱՄՆ-ն եք, հա՞, օրինակ բերում, էնտեղ որ մի ոստիկան մի մարդու անգամ մատով կպնի, ինքն իր աշխատանքը կկորցնի: Հանրային հեռուստաընկերությունը մեր հարկերից է ֆինանսավորվում եւ նաեւ ես`որպես հարկատու, պահանջում եմ, որ անկողմնակալ տեղեկություն տա եւ ոչ թե մեկնաբանություն, առավել եւս, որ հենց ոստիկանական կադրերում երեւում են, որ որեւէ մեկը «Ժառանգության» պատգամավորներից, քաղաքացիներից օրենք չի խախտել:

Բարոյականությունից ինչքան զուրկ կարող է լինել ոստիկանը, որ տիկին Բաշխյանին ասի. «Տիկին Բախշյան, Դուք ինձ հայհոյել եք»: Եթե որևէ մեկը կարող է տիկին Բախշյանին նման բան ասել, դա անբարոյականության դրսևորում է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա պահանջեց ոստիկանությունից ներկայացնել ճիշտ տեսանյութերը: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի` եթերում հայտնված կադրերին, պատգամավորը նշեց, որ դա օրենքի որևէ կետ չի խախտում: «Ինձ հետ կատարվածի մասին կասեմ, որ իմ կողմից չի եղել որևէ դրվագ, ոստիկանությունն իրավունք չունի ինձ մեկ մատով կպնել, ես անձեռնմխելի անձ եմ: Եթե ոստիկանությունը կարգ պահող է, ես առաջնային մանդատով օժտված անձնավորություն եմ, ստատուսով շատ ավելի բարձր եմ, քան ցանկացած ոստիկան: Իրենք այդ տարրական բաները չեն պահպանում: Վարդգես Գասպարիի դեպքն էլ կարելի է ասել հետերկրաշարժյան ցնցումներ են»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Լարիսա Ալավերդյանն էլ ոստիկաններին հիշեցրեց, որ 2008թ. մարտի 1-ին հենց Արմեն Մարտիրոսյանն էր փրկել ոստիկանի կյանքը: Արմեն Մարտրիոսյանը պահանջում է «Ավետիսյան կոչվող ոմն փոխգնդապետի հրաժարականը»: Նշենք, որ խոսքը ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter