Նշանակվել են ռեկտորների պաշտոնակատարներ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան», «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.
«Երևանի պետական տնտեսագիտական համալսարան» - Կորյուն Աթոյանը,
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» - Դերենիկ Դումանյանը,
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» - Արմեն Մազմանյանը,
«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» -Հովհաննես Թոքմաջյանը,
«Գավառի պետական համալսարան» - Ռուզան Հակոբյանը:
Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել