HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեգիստրի տվյալների բազան ամբողջական չէ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման գործընթացին: Փոխվարչապետը, ներկայացնելով ընթացքի հետ կապված մանրամասներ, միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ որոշ լրատվամիջոցների կողմից աղավաղվում է գործընթացի էությունը եւ փորձ է արվում շահարկել: Նա պարզաբանել է, որ եթե երեխան ունի ծննդյան վկայական, դա չի նշանակում, որ արդեն իսկ հաշվառված է ռեգիստրում, քանի որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, եւ մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: Գործընթացի բուն նպատակը ռեգիստրի ամբողջականացումն է: Բացի այդ, դեռ անցած տարի հենց UNICEF-ի եւ ՀՕՄ-ի կողմից էր բարձրաձայնվել ծննդյան վկայական չունեցող երեխաների առկայության մասին: Լ. Մոշիրին, ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նկատել է, որ այն կարեւոր է նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Զրուցակիցները քննարկել են նաեւ Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր: Լ. Մոշիրին ներկայացրել է իրենց մոտեցումները, ըստ որի` առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կհամակարգի ոլորտում գործող տեղական, տարածքային, հանրապետական մարմինների եւ ներգրավված այլ կառույցների աշխատանքը: Փոխվարչապետը,  ողջունելով գաղափարը, պատարաստակամություն է հայտնել քննարկել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter