HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները դարձյալ խախտել են հրադադարը

Զոհվել է 20-ամյա հայ զինվորը Այսօր` ժամը 14:30-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ թշնամու կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետևանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը: Հատկանշական է, որ սա վերջին երկու օրվա ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից հիշեցնում են, որ նախօրյակին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter