HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Զարուհի Փոստանջյանի «աչքալուսանքը»` Գյումրու քաղաքապետին

«Ես սիրում եմ Գյումրին  եւ հաճախ եմ գալու այսուհետ, նման «աչքալույս» տվել եմ նաեւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փետրվարի 17-ին, սակայն վերջինս բավական վատ ընդունեց այդ լուրը, երբ ասացի, որ հնարավոր է երկար ժամանակով գործուղվեմ այս քաղաք իր գործունեության դեմ պայքարելու համար,- «Ասպարեզ» լրագրողների ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:- Իսկ այսօր ես կխոսեմ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին»: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ քանի դեռ օրացույցում  «հինգշաբթին» գոյություն ունի որպես կառավարության հերթական նիստի անցկացման օր, տարատեսակ որոշումներից դժգոհ քաղաքացիները շարունակելու են հավաքվել կառավարության շենքի մոտ իրենց բողոքը լսելի դարձնելու նպատակով: «Քաղաքացու իրավունքն է ընտրել այն վայրը, որտեղ պիտի անցկացվի բողոքի ակցիան, իսկ ոստիկանը պիտի ընդամենը հասարակական կարգը պահպանի եւ ոչ թե խոչընդոտի բողոքի ակցիայի մասնակիցների գործողություններին»,-նկատեց պատգամավորը: Ինտերնետում եւ մամուլում հայտնված իր լուսանկարին Զարուհի Փոստանջյանը նորմալ է վերաբերվում: Լրագրողների մեկի այն հարցին, թե ինչու հենց այդ տարբերակն էր ընտրել պատգամավորը որպես պատասխան ոստիկանության բիրտ գործողությունների, տիկին Փոստանջյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Եթե ոստիկանը կնոջը հրում է, ծեծում է, փորձում է քաշել, տեղահանել, բռնություն գործադրել, միակ բանը, որ համարժեք պատասխան կահամարվեր նրանց, գոնե իմ դեպքում, որ հայհոյել չգիտեմ, այն էր, ինչ հավերժացրել էր ֆոտոխցիկը: Գուցե մանկակական տարբերակ էր, բայց ինչ-որ մի ձեւ պիտի արտահայտեի իմ զայրույթն ու վերաբերմունքը»: Բողոքների ակցիաները շարունակվելու են` խոստացավ Զարուհի Փոստանջյանը, եւ կառավարությունը պիտի պատրաստ լինի դրան: «Ժառանգություն» կուսակցությունն էլ կանգնելու է այդ մարդկանց կողքին` լինեն նրանք բացօթյա առեւտրով զբաղվողներ, թե վրացական պետահամարանիշերով մեքենաների սեփականատերեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր