
Այսօր մարդիկ հանրապետությունից հեռանում են ընտանիքներով, գերդաստաններով, անգամ ամբողջ գյուղով: «Զվարթնոցում» հաճախ կարելի է հանդիպել այդպիսի տեսարանների, ընդ որում` դատելով մարդկանց բեռներից` կարելի է ենթադրել, որ նրանք փախչում են Հայաստանից` գոնե մոտ ապագայում այլևս չվերադառնալու որոշմամբ:
Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների` արտագաղթի օրեցօր աճող ծավալները պայմանավորված են ոչ միայն հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամով, այլ նաև նրանով, որ ՀՀ իշխանությունները համապատասխան շրջանակներին հրահանգել են արհեստական խոչընդոտներ չստեղծել գնացողների համար և հնարավորինս առանց քաշքշուկների` վիզաներ տրամադրել ցանկացողներին:
Ի դեպ, «վիզա խփելու» գինը այս օրերին ևս աճել է: Եթե առաջ 3000 ԱՄՆ դոլարով հնարավոր էր «լևի» շենգեն վիզա ստանալ, ապա հիմա այդ թիվը դարձել է 5000 եվրո:
«ՉԻ»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան` վիզաների տրամադրման վարչությունն է ակտիվորեն «ներգրավվել» այս գործում: Հենց այս վարչության աշխատակիցներն են վերահսկում այս բնագավառի ստվերային «դրամաշրջանառությունը»` սահմանելով նաև գների մինիմում և մաքսիմում շեմերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել