HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում գրիպի համաճարակ չկա

Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է` հիմք ընդունելով օրական մոնիտորինգի տվյալները, որն իրականացվում է 2010 թ. հոկտեմբերից: Դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում շարունակվում է հիվանդացության մոնիտորինգը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում և իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Նշված կրթօջախներում սուր շնչառական վարակների պատճառով բացակայությունները քիչ են: Հանրապետությունում վերջին օրերին աշխուժացել է առաջնային առողջության պահպանման կազմակերպություններ դիմելիությունը: Սա վկայում է այն մասին, որ մարդիկ հիվանդության սկզբնական շրջանում արդեն դիմում են բժշկական օգնության, ստանում բուժում, ինչը կանխում է հետագա բարդությունների առաջացումը: ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով պետք է. - խուսափել հիվանդների հետ շփումից, - մնալ տանը, եթե հիվանդ եք, - հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, եթե հիվանդ եք, և չզբաղվել ինքնաբուժմամբ, - հագնվել եղանակին համապատասխան, - պահպանել հազի և/կամ փռշտալու վարվելակարգը, - օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, - հաճախակի օդափոխել փակ տարածքները: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը չափավոր լարվածության է: Այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառում են գրիպի Ա (H2N3, H1N1` պանդեմիկ և սեզոնային ենթատեսակները) և Բ տեսակները: Այսինքն` գրիպի վիրուսի H1N1 ենթատեսակը հանդես է գալիս որպես սեզոնային գրիպի մի տարատեսակ: Տարածաշրջանի շուրջ 27 երկիր հաղորդել է գրիպի և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառության մասին: Կան երկրներ, որտեղ առանձին վարչական միավորներում արձանագրվում են զգալի թվով դեպքեր, բայց երկրում ընդհանուր իրավիճակը լարված չէ: Սուր շնչառական վարակների բարձր ինտենսիվություն է արձանագրվել Շվեդիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Խորվաթիայում, Ալբանիայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter