Սարա Քոնորը չի մասնակցելու երևանյան համերգին
Հանրահայտ գերմանացի երգչուհի Սարա Քոնորը չի մասնակցելու մարտի 8-ին Մարզահամերգային համալիրում նախատեսված համերգին: Այս մասին ասվում է Live Legend Entertainment կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Քանի որ տեղական պրոմոտերը չի կատարել պայմանագրի կետերը և չի պահպանել հետագա պայմանավորվածությունները, հնարավոր չէ, որ երգչուհին գա Երևան և ելույթ ունենա իր երկրպագուների համար»,- հայտարարության մեջ նշում է Live Legend Entertainment-ի ներկայացուցիչ Թինա Կրուգը:
Հիշեցնենք, որ համերգի կազմակերպիչը VH Music ընկերությունն է: Սարա Քոնորը պետք է ելույթ ունենար դեռ փետրվարի 19-ին Սիրուշոյի, Արա Մարտիրոսյանի և այլ երգիչների հետ, սակայն համերգը տեխնիկական պատճառներով հետաձգվեց և պետք է կայանար մարտի 8-ին:
Լուսանկարը` sarah-connor.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել