HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը հրադադարը խախտել է 240 անգամ

Հայկական ուժերը ճնշել են նրա ակտիվությունը Փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց: Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակել մարտի 3-ին և 4-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ուժերը գործել են առավել հավասարակշռված և նպատակային: Ծախսելով անհամեմատ քիչ քանակությամբ զինամթերք` հայկական ուժերին հաջողվել է շփման գծի ողջ երկարությամբ ճնշել ադրբեջանական բանակի ակտիվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter