HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ ակտիվիստին ու բլոգերին սպառնում է 2 տարի ազատազրկում

Օրերս Գյանջայում (Գանձակ) ձերբակալված երիտասարդ ակտիվիստ ու բլոգեր Բախտիյար Հաջիևին մեղադրում են Ադրբեջանի քրեական օրենսգրի 321.1 (բանակից խուսափելու համար) հոդվածով: Մարտի 4-ին դատարանը Հաջիևի նկատմամբ խափանման միջոց է կիրառել 1-ամսյա ազատազրկումը: Բլոգերի փաստաբան Էլչին Նամազովի խոսքերով, որոշումը հիմնավորվել է նրանով, որ իբր Հաջիևը խախտել է նախորդ խափանման միջոցը` «ոստիկանության հսկողության տակ գտնվելը»: Սակայն մեղադրանքը հիմնավոր չէ, քանի որ Հաջիևը մշտապես ներկայացել է տեղի ոստիկանություն և Գյանջայից չի հեռացել: Միայն հունվարին նա Բաքու է մեկնել, ինչի մասին նախորոք տեղեկացրել է ոստիկանությանը: Հաջիևը մի քանի անգամ դիմել է այլընտանքային ծառայության հնարավորություն տալու խնդրանքով, ինչը երաշխավորում է նաև Արբեջանի Սահմանադրությունը, սակայն նրա դիմումներն անարձագանք են մնացել: Փաստաբանը Turan գործակալությանը տեղեկացրել է, որ մտադիր է կալանքի որոշումը բողոքարկել, իսկ իր պաշտպանյալը հետապնդման է ենթարկվում քաղաքական-հասարակական գործունեության համար: Եթե բլոգերին առաջադրված մեղադրանքն ապացուցվի դատարանում, ապա նրան սպասվում է մինչև երկու տարի ազատազրկում: Բախտիյար Հաջիևը պատգամավորի նախկին թեկնածու էր, ով մերկացնում էր 2010 թվականի նոյեմբերին խորհրդարանական ընտրություններում իշխանության  կատարված կեղծքիները, ինչի համար իշխանությունները սկսել են հետապնդել նրան, իսկ հետո` մեղադրել բանակից խուսափելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter