HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Ֆեյսբուքյան ընդդիմության խաղադրույքը
Մարտիմեկյան դեպքերի մասին «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի արած ֆեյսբուքյան նոր բացահայտումները բացարձակապես արդարացված չեն բարոյականության ու էթիկայի տեսանկյունից: Սակայն քաղաքական առումով այդ հայտարարությունների էֆեկտը չափազանց ուժեղ է լինելու: Ողջ խնդիրն այն է, թե ադ էֆեկտից տակտիկական առումով «Ժառանգությունը» կշահի՞, թե՞ տանուլ կտա: (Հեղինակ` Արմեն Արաքելյան)
  • Սերոբ Տեր-Պողոսյանին կարող է սպառնալ 7 տարվա ազատազրկում
Իրավապահ մարմիններում «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ այս գործում հայտնվել են շատ մանրամասներ, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննության: Մասնավորապես, աղբյուրներից մեկը հայտնում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի համակարգիչներից մեկում (առգրավվել է 3 համակարգիչ) հայտնաբերվել է տեսագրության մի ֆայլ, որտեղ պատկերված է նրա բնակարաններից մեկում կատարվող սեռական գործողություն:
  • Նոնան, աղբանոցը եւ 2 կգ սիբեխը
6-ամյա Նոնան հոր հետ գնում է աղբանոց` շիշ հավաքելու: Գնում են տարբեր տեղեր` որտեղ աղբավայր պատահի: Օրական հավաքում են 2-3 պարկ շիշ: Սպիտակ շշի մեկ հատը հանձնում են 25 դրամով, գունավորը` 15 դրամով: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում տեղի են ունենում ֆինանսական խախտումներ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, իսկ պատճենն ուղարկել` «Հետքին»: «Ծառայության պետ` Ջավադյան Արամը եւ նրա եղբայրը, ազգային դիտացանցի բաժնի վարիչ Ջավադյան Արսենը դիտակայաններ գործուղում մեկնելու համար տրվող գումարների դիմաց ստորագրել են տալիս, սակայն չեն վճարում»,- գրում են աշխատակիցները:
  • Մշակույթի նախարարությունում օրենքն ու օրինականությունն ավելորդություններ են
Վերահսկիչ պալատը (ՎՊ) եւ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը մշակույթի նախարարությունում 2009 թ. մի շարք չարաշահումներ ու խախտումներ բացահայտեցին, ինչին հաջորդեց քրեական գործի հարուցումը: Մամուլում հայտնվեց նաեւ հայտնաբերվածի հետ ինչ-ինչ առնչություն ունեցող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունը: (Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան)
  • Ինչո՞ւ է Աղվան Հովսեփյանը գնացել КГБ-ի պադվալ
«Հիշո՞ւմ եք, պարոն մեղադրող, Աղվան Հովսեփյանի մոտ ասացիք, որ Յուրա Ղազարյանի գործով իմ վրա գործ չեք հարուցել: Բայց հարուցել եք, չէ, ինչո՞ւ ճիշտը չասացիք…  Պարոն Աղվան Հովսեփյանը հարց տվեց` ինչո՞ւ առերեսում չեք արել: Ասացիք, որ երբ Արան դիմեց, արդեն նախաքննությունն ավարտված էր»,- ասաց Կարապետյանը եւ ընթերցեց ԱԱԾ քննչական վարչության պետ Մարուքյանի որոշումը, որով մերժվել էր մեղադրյալ Արա Կարապետյանի միջնորդությունն իրեն առերես հարցաքննել իր դեմ ցուցմունք տված բոլոր անձանց հետ: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Սարդոստայն. էլիտար շենքեր, էլիտար խարդախություններ
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, տեղեկացված լինելով որոշ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելու «ոդիսականներին», Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, մասնավորապես`  Երեւանի Մաշտոցի 33ա հասցեում շենք կառուցելու իրական նպատակներ չի ունեցել, այլ հանրային հեղինակություն վայելող եւ ազդեցություն ունեցող անձի երաշխավորությամբ ֆինանսական համագործակցության ծրագիր է ունեցել Վլադիսլավ Մանգասարյանի հետ: (Հեղինակ` Լեւոն Հայրապետյան)
  • Բժշկական զննությունը պարտադիր է
59-ամյա Արտուշ Եպիսկոպոսյանը 45 տարի է` աշխատում է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության («Էյ-Սի-Փի») պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասում: Նա այժմ կոկորդի քաղցկեղ ախտորոշմամբ գամված է անկողնուն: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Վանաձորի աղբավայրը
Վանաձորի աղբավայրը գտնվում է 1500 բնակիչ ունեցող Արջուտ գյուղի վարչական տարածքում: Առաջին անակնկալը աղբավայրում, հսկա աղբակույտերի մեջ իր օրվա հացը փնտրող Ախթալա համայնքի հաշմանդամ բնակիչ Սուրեն Մարգարյանի հետ հանդիպումն էր: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Ջրանցքը` աղբավայր
Արզնի-Շամիրամ ջրանցքը իսկական պատուհաս է դարձել եղվարդցիների համար: Մի քանի տարի առաջ ջրանցքը հիմնովին վերանորոգվեց, եւ պարբերաբար, ըստ անհրաժեշտության, նորոգման աշխատանքներ են կատարվում: Սակայն ջրանցքի շահագործումից հետո էլ չի լուծվել երկու կարեւոր խնդիր. բացակայում են անվտանգության պատնեշները, եւ բնակիչները շարունակում են աղբը լցնել ջրանցքը: (Հեղինակ` Լիլիթ Սիմոնյան)
  • Բրուցելոզով վարակված 100 խոշոր եղջերավոր անասուն է մորթվել
Ջրաձորցի Վահագն Ադամյանի գոմը լիովին դատարկվել է: 47 գլուխ խոշոր եղջերավոր անասունն էլ հարկադիր մորթվել է: 14 անձից բաղկացած ընտանիքը, որ ապրում է անասնապահությունից ստացվող եկամտով, հայտնվել է բավականին դժվար կացության մեջ: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Ինտերնետն ու կառավարման  թափանցիկությունը Տավուշում
Ինտերնետը վերափոխել է աշխարհը, տասնյակ հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու գտնվողները օնլայն համաժողովներ են անում, սոցիալական ցանցերում տեղեկատվության  արագ փոխանակման միջոցով արաբական աշխարհը հեղափոխությամբ է բռնկվել: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
  • Խառատ-զինագործը
59-ամյա Էդվարդ Գրիգորյանին Մարտունիում ճանաչում են Քարիմ անունով: Արցախում մի ավանդույթ կար. երբ նորածինները մահանում էին, մեծերը խորհուրդ էին տալիս ծնողներին երեխային օտար անուն տալ, որ մնացածները ողջ մնան: (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • Կռունկները թռչում են Ճապոնիա, իսկ լապտերները հոսում են դեպի օվկիանոս
Սադակոն հավատում էր ճապոնական լեգենդին, ըստ որի` եթե թղթից հազար կռունկ ծալես, ապա երազանքդ կիրականանա: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ (1945 թ.) Սադակոն ընդամենը 2 տարեկան էր: Ռմբակոծության հետեւանքներն ի հայտ եկան 10 տարի անց, երբ 12-ամյա Սադակոն լեյկեմիայով հիվանդացավ: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
  • Բարդեր. մենք չենք մահացել, մենք գոյություն ունենք, մենք ունենք մի հասցե
Հեղինակային երգի սիրահարները արդեն լավ գիտեն այն հասցեն, որտեղ կարող են ունկնդրել իրենց սիրելի բարդերին եւ ժամանակ անցկացնեն մի ջերմ միջավայրում, որտեղ բոլորն իրար հարազատ են: Ամեն ուրբաթ Երեւանի կենտրոնում գտնվող ակումբներից մեկում` Ակումբում բարդերը հավաքվում են` շարունակելու կիթառի հնչյունների ներքո երգելու հին ու բարի ավանդույթը: (Հեղինակ` Մերի Միքայելյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter