Ցեղասպանության խեղաթյուրման գամբիտի երկրորդ քայլը 2011 թ.-ին
Դավիթ Դավիթյան
Յուրաքանչյուր տարի մոտավորապես այս ժամանակահատվածում թուրքական կառավարությունը ձեռնամուխ է լինում քաղաքական խարդավանքի, որի նպատակն է ընդդիմանալ թուրքերի կողմից 1,5 մլն հայերի ջարդի ճանաչման հարցում հայերի ձերք բերած հաջողություններին: 1915 թ.-ի ապրիլի 15-ին առաջին համաշխարհային պատերազմի պատրվակի ներքո թուրքական կառավարությունը ոչնչացման դատապարտեց թե՛ իր իրավասության տակ գտնվող եւ թե՛ որոշ հարեւան պետություններում բնակվող հայերին: Ցեղասպանության իրագործումը եւ նրա հետագա ժխտումը խաղ չեն, այնուամենայնիվ միջազգային հարաբերությունները մրցույթի ձեւով ընթանում:
Անցած տարիներում Միացյալ Նահանգների զինամթերք արտադրող ընկերությունները դիմել են Կոնգրեսի անդամներին՝ համոզելով վերջիններիս չքվեարկել Եղեռնի ճանաչման օգտին՝ իրենց թուրք հաճախորդներին «չվիրավորելու» համար: Բացի այդ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները կա՛մ անհատապես կա՛մ էլ խմբովի նմանատիպ հայց են ներկայացրել Կոնգրեսի անդամներին՝ պատճառաբանելով, որ Եղեռնի ճանաչումը կզայրացնի թուրքերին:
Միացյալ Նահանգների Կոնգրեսը պարբերաբար վերահաստատում եւ զանազան ձեւերով հիշատակում է տարբեր պատմական իրադարձություններ՝ ներառյալ բնիկ ամերիկացիների կոտորումը եւ նացիստների կողմից Եվրոպայի հրեաների ջարդը:
Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Միացյալ Նահանգների եւ որ պակաս կարեւոր չէ նաեւ Իսրայելի կողմից կնպաստեր Հայաստանին փոխհատուցելու բավարարմանը:
Թուրքիայի դիրքը հետզհետե ամրապնդվում է թե՛ տարածաշրջանում եւ թե՛ համաշխարհային մակարդակում: Նա ձգտում է ազդեցություն ձեռք բերել՝ ներկայանալով որպես տարածաշրջանի իսլամական պետությունների մեծ եղբայր:
Թուրքիայի զբաղեցրած դիրքորոշումը կարող է շեղել հայ սփյուռքի ուշադրությունը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանի հետ չմիջնորդված շփումը իբրեւ արդարացում՝ գերագույն ուժերի կողմից հայերի՝ ցեղասպանության ընդունման պահանջները անտեսելու նպատակով:
Մոտավորապես 2003 թ.-ից ի վեր Հայաստանը եւ Թուրքիան բանակցում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ ընդհանուր սահմանը բացելու նպատակով: Այս սահմանը միակողմանի որոշմամբ փակվել էր Թուրքիայի կողմից 1993 թ.-ին, երբ հայկական զորքերը հաջողության էին հասնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը ադրբեջանական իշխանությունից պաշտպանելու գործում:
«Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը» պաշտոնապես ստորագրվել եւ միաժամանակ հայտարարվել է Բեռնում, Երեւանում եւ Անկարայում 2009 թ-ի օգոստոսի 31-ին:
Այս հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան նախապայմաններ հավելեց իր կողմից որեւէ փաստաթղթի վավերացման համար: Սրա արդյունքում այս պայմանագիրը լիովին լճացած է, չնայած նրան, որ օրինապես ընդունվեց Հայաստանի Սահմանադրական Դատարանի կողմից: Բավականին հանդուգն քայլ էր Թուրքիայի կողմից առաջադրել post factum նախապայմաններ:
Թուրքերի վճռականության պակասը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին թույլ տվեց ավելի կայուն դիրք ընդունել ցեղասպանության հարցում: 2010 թ-ի մարտի 24-ին սուրիական Դեր Զոր անապատի Եղեռնի հուշարձանի մոտ Սարգսյանը ծանրակշիռ խոսք ասաց թուրքական կառավարության քաղաքականության դեմ՝ անվանելով այդ վայրը հայկական մահարշավների վերջին կանգառ: Սարգսյանն անվանեց Դեր Զորը հայկական Աուշվից: Ինչպես ասել է Սան Ցուն «Հնարավորությունները բազմապատկվում են, եթե նրանցից օգտվում են»:
2011 թ-ի փետրվարի 7-ին թուրքական «Սաբահ» լրագրում հրատարակված մի հոդվածում հեղինակ Դույգու Գյուվենջը գրել է, որ Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղիշին 2011 թվականի հունվարի 27-ին Ստամբուլում հոլոքոստի հիշատակման օրվանը ներկա գտնվելուց հետո հանձնարարվել է այնուհետեւ ներկա գտնվել Հայաստանի ապրիլի 24-ի միջոցառումներին:
Ակնհայտորեն սրա մասին զեկուցել է միայն «Սաբահ»-ը: Սակայն սա չէր վրիպել հայկական լրատվամիջոցների ուշադրությունից: Քանի որ Գյուվենջի հոդվածը մինչ այժմ գտնվում է գործող կայքի վրա եւ չի հերքվել, այն հայերի արձագանքը ստուգելու մի փորձ է: Այլընտրաբար 2011 թ.-ին այն կարող էր լինել Թուրքիայի կողմից ցեղասպանության խեղաթյուրման գամբիտի առաջին քայլը:
Բարդ է կանխագուշակել կամ ենթադրել, թե ինչպիսին կլինի Հայաստանի արձագանքը թուրքական այս բանսարկությանը, քանի որ նման քայլերը չեն ունենում զրոյական գումար (zero-sum) եւ ոչ էլ մեկուսացած են հանդես գալիս:
Բացի այդ որեւէ ընթացիկ դիվանագիտական քայլերի վերաբերյալ տվյալները պակասում են: Արտաքին քաղաքականության ինչպես ընդունված, այնպես էլ չընդունված որոշումներն ունեն իրենց գինը: Հաշվի առնելով մեզ հասանելի սահմանափակ տեղեկատվությունը՝ դժվար է գուշակել, թե ինչպիսին կլիներ հայերի պատասխանը:
Թուրքիայի համընդհանուր ընտրությունները տեղի են ունենալու այս տարի: Հարցումների համաձայն AKP կուսակցությունը կայուն ձեւով ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Այժմ այն զգալիորեն գերակշռող դիրք է գրավում իր ազգայնական մրցակից CHP-ի համեմատ:
AKP կուսակցության առաջնորդներին կարող է թվալ, որ արժե անցնել ցեղասպանության խեղաթյուրման ավելի հանդուգն մարտավարության՝ օգտվելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից եւ հուսալով, որ արտաքին քաղաքականության նման հանդուգն քայլերը դուրս կմնան լրատվամիջոցների ուշադրությունից:
Նույնը չի կարելի ասել Հայաստանի քաղաքացիների ու սփյուռքի մասին, ովքեր այլ կերպ են դիտարկում Թուրքիայի քայլերը քան պաշտոնական Երեւանը: Այս մասին իմանալով՝ Թուրքիան օգտագործում է այդ հանգամանքները ցեղասպանության ժխտման իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս:
Արտաքին քաղաքականության քայլերը հիմնված են տվյալ պայմաններից մեծագույն շահույթը կորզելու վրա: Նրանք հիմնվում են ոչ թե սխալի ու ճշտի, լավի ու վատի, այլ շահերի վրա: Մեզ հայտնի է, որ Թուրքիայի մեծագույն շահն է հեռանալ ցեղասպանության հանցանքի համար պատասխանատվության ընդունումից:
Հայաստանը պետք է անմիջապես հրավիրի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութողլուին ներկա գտնվելու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կայանալիք Եղեռնի հիշատակման արարողությանը:
Թուրքիային պետք է տրվի որոշակի ժամանակ հրավերին պատասխանելու համար, այլապես հրավերը ետ կվերցրվի: Թուրքական կառավարությունը կարող է միանալ հարյուր հազարավոր հայերին, ովքեր հավաքվում են 1915 թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Համաձայն ընդունված VIP կանոնակարգի, թուրքական պատվիրակությունը կուղեկցվի Ցեղասպանության թանգարան եւ ներկա կգտնվի հայտնի գիտնականների դասախոսություններին:
Եթե Թուրքիան խարդախում է, ապա Հայատանը՝ ոչ: Հայաստանը, այսպիսով, ստիպում է Թուրքիային հրաժարվել ցեղասպանության հիշատակմանը ներկա գտնվելուց՝ հայ հասարակության առջեւ ամոթալի իրավիճակում չհայտնվելու համար:
Իրականում այս ամենը կարող է զարգանալ շատ տարբեր սցենարներով: Այստեղ իբրեւ օրինակ ներկայացված է 2011 թ-ին ցեղասպանության խեղաթյուրման ժամանակաշրջանը բնորոշող իրադարձությունների պարզեցված աղյուսակը:
Եթե իրադարձությունների շղթան կառուցվեր վերոհիշյալ ձեւով, Հայաստանը կկարողանար օգտագործել նրանց արդյունքը՝ Թուրքիայի կեղծավորությունը միջազգային հանրությանը ցույց տալու համար:
Հայաստանը գործադրում է իր բոլոր ուժերը միջազգային հանրության կամքին համաձայն վարվելու համար: Սակայն ինչ վերաբերում է 2009 թ-ի արձանագրությանը, ապա Թուրքիան նախապայմաններ ավելացրեց մոտ հինգ տարի մտորելուց հետո՝ այսպիսով սպանելով համաձայնագիրը:
«Ստորադաս ձեւացիր եւ խրախուսիր թշնամուդ ամբարտավանությունը» գրել է Սան Ցուն:
Հեղինակի մասին. Դավիթ Դավիթյանը համակարգչային ճարտարապետ է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունում, որը զբաղվում է տեխնիկական հետախուզության վերլուծությամբ: Նա ղեկավարում է regionalkinetics.com-ի ԱՄՆ-ի գրասենյակը: email [email protected]
2 Մարտ 2011
Եթե իրադարձությունների շղթան կառուցվեր վերոհիշյալ ձեւով, Հայաստանը կկարողանար օգտագործել նրանց արդյունքը՝ Թուրքիայի կեղծավորությունը միջազգային հանրությանը ցույց տալու համար:
Հայաստանը գործադրում է իր բոլոր ուժերը միջազգային հանրության կամքին համաձայն վարվելու համար: Սակայն ինչ վերաբերում է 2009 թ-ի արձանագրությանը, ապա Թուրքիան նախապայմաններ ավելացրեց մոտ հինգ տարի մտորելուց հետո՝ այսպիսով սպանելով համաձայնագիրը:
«Ստորադաս ձեւացիր եւ խրախուսիր թշնամուդ ամբարտավանությունը» գրել է Սան Ցուն:
Հեղինակի մասին. Դավիթ Դավիթյանը համակարգչային ճարտարապետ է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունում, որը զբաղվում է տեխնիկական հետախուզության վերլուծությամբ: Նա ղեկավարում է regionalkinetics.com-ի ԱՄՆ-ի գրասենյակը: email [email protected]
2 Մարտ 2011
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել