HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր...

Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան` քաղքագետ Ստեփան Գրիգորյանը չբացառեց ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում նոր ռազմական գործողությունների հնարավորությունը եւ որպես դրա կանխարգելման պայման շեշտեց, թե չի կարելի ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը հանձնել կամ թույլ տալ, որ իրականացնի որեւէ մեկ երկիր, այդ թվում` Ռուսասանը. «Այստեղ պետք է գործեն ՄԽ բոլոր միջնորդ երկրները, որ պատերազմի հրահրումը տարածաշրջանում անհնարին լինի: Բացի այդ` մենք միշտ էլ գտնվում ենք լարվածության մեջ, ու քանի դեռ խաղաղության մեծ պայմանագիր չի կնքվել, ակնհայտ է, որ լարվածություն միշտ էլ կլինի, ու պատերազմի հավանականությունը միշտ էլ կպահպանվի: Ուղղակի պետք է թույլ չտալ, որ այդ հավանականության աստիճանը բարձրանա եւ հասնի կիզակետին: Դա կողմերի ու նաեւ համանախագահների գլխավոր խնդիրն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter