Կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգևոր սպասավորը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ
հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Հակոբ քահանա Չերքեզյանը` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի և թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Սարգիս Չերքեզյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել