Դրամահավաքը` բիզնես ծրագի՞ր
Անցած շաբաթ Երեւանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ եւ հանձնարարել նրանց ներկայացնել իրենց հիմնարկների զարգացման բիզնես ծրագրեր: Տնօրենները տարակուսել են, թե ինչ պետք է ներկայացնեն: Սակայն քաղաքապետի հետ հանդիպելուց հետո նրանց մի մասին` տղամարդ տնօրեններին, իր մոտ է հրավիրել Երեւանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը, եւ տնօրենների խոսքով, «ներկայացրել է իր առաջին բիզնես ծրագիրը»` ակնարկելով, որ մարտի 8-ը մոտենում է, եւ հարկ է, որ տնօրենները շնորհավորեն առողջապահության վարչության կին աշխատողներին: Հանդիպումից հետո նրանցից յուրաքանչյուրն իր «լուման» է ներդրել մարտի 8-ի սուրբ գործին` 200-ական ԱՄՆ դոլար հատկացնելով այդ նպատակի համար: Ասում են` վարչությունն ու ենթակա հիմնարկների կին ղեկավարներն այսօր «Վալեմ» ռեստորանային համալիրում նշելու են մարտի 8-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել