
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի որդին` Վարդան Նիկոյանը, նշանակվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, հավանաբար, զբաղեցնելով մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի թափուր տեղը: Սա նշանակում է ոչ միայն այն, որ իշխանությունները շարունակում են վարձահատույց լինել Նիկոյանին մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքները տապալելու դիմաց, այլեւ նոր ֆորմատով են օգտագործում Նիկոյանին: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Նիկոյանը, որ մինչեւ վերջերս կես դրույքով նախագահականի լրտեսն էր, կես դրույքով էլ վարչապետի գործակալն է: Եվ Վարդան Սամվելիչին հենց հոր ծառայությունների համար են խորհրդականի աթոռին նստեցրել: Սամվել Նիկոյանի լրիվ զբաղվածությունն, այսպիսով, կազմում է դրույքուկես: Կարծիք կա, որ նա ավելի արհեստավարժ է հենց «ստուկաչի» եւ հատկապես վարչապետի «ստուկաչի» գործում, մի բան, որ ոչ ոք չի համարձակվի պնդել ԱԺ փոխնախագահի աշխատանքի մասով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել