
Մեր ունեցած տեղեկություններով` ռուսական «Գազպրոմ» ընկերությունում իստ դժգոհ են Հայաստանում իրենց կատարած ներդրումների արդյունքներից: Պատճառը միայն գազի սպառման ծավալների անկմամբ չէ պայմանավորված: Ըստ մեր աղբյուրների` «Գազպրոմում» հատկապես դժգոհ են իրենց պատկանող «Հրազդանի ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկի գործունեության հեռանկարից: Խնդիրն այն է, որ «գազպրոմը» հարյուրավոր միլիոնների ներդրում է արել 5-րդ բլոկում, եւ շուտով այն պետք է շահագործման հանձնվի: Բայց առայժմ հայտնի չէ, թե ով պետք է սպառի 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան: 5-րդ բլոկը ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարտադրի մոտավորապես այնքան էլներգիա, որքան արտադրում է ատոմակայանը: Արդեն այսօր Հայաստանում էլէներգիայի արտադրության ավելցուկ կա, բայց շոշափելի ծավալներ արտահանելու որեւէ հնարավորություն գոնե առայժմ չկա: Այդ պարագայում 5-րդ բլոկը պետք է կամ ընդհանրապես չշահագործվի, կամ էլ աշխատի իր հզորությունների մի մասով: Այս երկու դեպքում էլ «Գազպրոմի» իրականացրած ներդրումների վերադարձը հնարավոր չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել