Բժիշկները դիմում են վարչապետին
Բարև Ձեզ, մեծարգո պարոն վարչապետ:
Մենք թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման և անեսթեզոլոգիայի բաժնի աշխատակիցներն ենք, որոնք ամիսներ շարունակ հանդուրժում են իրենց իրավունքների ոտնահարումը:
Հասկանում ենք, որ Ձեր բազմազբաղ առօրյայում Դուք հնարավորություն չունեք հետևելու խնդրաշատ մեր երկրի բոլոր աշխատողների հոգսերին: Դրա համար մենք ուզում ենք հանդիպել Ձեզ հետ ու ներկայացնել մեր խնդիրները: Իսկ մինչ հանդիպումը փորձենք համառոտ ներկայացնել դրանք: Բանն այն է, որ ամիսներ շարունակ մեզ խոստանում են բարձրացնել մեր աշխատավարձերը: Այդ խոստումները հնչում են նաև հեռուստատեսությամբ. ՀՀ առողջապահության նախարար պարոն Քուշկյանը բազմիցս հայտարարել է, որ բարեփոխումների շնորհիվ առողջապահության բնագավառի աշխատողների նվազագույն աշխատավաձը 120 հազար է, սակայն անցած տարվա հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին մենք ամսական ստացել ենք ընդամենը 21 500 դրամ: Մեզ խոստացել էին, որ հունվարին այդ ամենը կվերանայվի: Սակայն երբ փետրվարին մենք ստացանք հունվարի աշխատավարձը, պարզվեց, որ ոչ մի բան էլ չի փոխվել կամ գրեթե չի փոխվել:
Կից ուղարկում ենք նաև մեր դիմում-բողոքը, որի մի օրինակ էլ ուղարկել ենք ՀՀ առողջահապության նախարարին ու լրատվամիջոցներին:
Մենք` թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման և անեսթեզոլոգիայի բաժնի աշխատակիցներս, ներկայացնում ենք մեր դիմում բողոքը խնդրելով միջամտել վերականգնելու մեր ոտնահարված իրավունքները:
Պարոն Սարգսյան, քանի որ ամիսներ շարունակ մեզ խաբելով համոզում են, որ մենք կստանանք բարձր աշխատավարձ, բայց շարունակում ենք ստանալ ցածր աշխատավարձ աշխատելով նույն ծանրաբեռնվածությամբ
Խնդրում ենք Ձեզ մեզ հուզող մի քանի հարցին դրական լուծում տալ`
1. Երբ պետք է հարգվի բուժաշխատողների աշխատանքը
2. Երբ պետք է մեզ վճարվի խոսք տրված բարձր աշխատավարձը
3. Ինչով են մեղավոր մեր երեխաները…
Դիմողներ թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման և անեսթեզոլոգիայի բաժնի աշխատակիցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել