Իշխան ձուկ են գողացել
Մարտի 7-ին` ժամը 08.30-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 48-ամյա Գևորգ Հ.-ին: Պարզվել է, որ նա հանցավոր համաձայնության գալով համագյուղացի, 41-ամյա Արարատ Խ.-ի հետ՝ մարտի 4-ին` ժամը 00.05-ի սահմաններում, մուտք են գործել Սարուխան գյուղում գտնվող ձկնաբուծարանի տարածք և ձկան աճեցման համար նախատեսված ավազանից գողացել իշխան ձուկ: Ձեռնարկվում են միջոցառումներ Արարատ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել