HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կանցկացվի «Երևակայության գավաթ 2011» մրցույթ

«Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի հրատապ խնդիրները» կարգախոսի ներքո Հայաստանում մեկնարկում է «Երևակայության գավաթ» մրցույթը, որը իրականացվում է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության և «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» նախաձեռնությամբ: Մրցույթի նպատակն է  խրախուսել ուսանողներին օգտագործել իրենց երևակայությունը` տեխնոլոգիաներով հագեցած աշխարհը բարելավելու համար: Ինչպես նաև ստեղծագործական հմտությունների, տեխնոլոգիաների գործածման շնորհիվ  նոր ուղիներ բացահայտել, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ խնդիրներին: Արդյունքում` հենց ուսանողները կդառնան  ամենախոշոր  նորարարություններից ու ընկերություններից մի քանիսի ստեղծողը: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ը իր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում շեշտել է արդի աշխարհի ամենահրատապ խնդիրներից մի քանիսը` աղքատության նվազեցումից և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխումից մինչև համընդհանուր առաջնային կրթության ապահովումը: Այս ամենն ի նկատի ունենալով` «Երևակայության գավաթը» կոչ է անում ծրագրավորողներին և տեղեկատվական տեխնոլոգների մասնագետներին անդրադառնալ այս մարտահրավերներին և օգտագործել «Հազարամյակի մարտահրավերների» բարձրացրած խնդիրները որպես ներշնչանքի աղբյուր: Հայաստանի «Երևակայության գավաթ» մրցույթի  մասնակցության  հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 25-ը: Մրցույթի կանոններին ծանոթանալու համար այցելեք www.imaginecup.am կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter