HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը մեկնել է Բրյուսել

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով հոկտեմբերի 6-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: 

Նիստի ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր:

Նույն օրը պաշտպանության նախարարը կմասնակցի նաև Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերում Գերմանիայի հրամանատարության ներքո գործող Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում կհամաձայնեցվի և կհրապարակվի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների համատեղ կոմյունիկեն:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրեյի, Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter