HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատողները դատի են տալիս «Դինո գոլդ»-ին

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության 10 նախկին  աշխատակիցները  պատրաստվում են  վաղը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմել` ընկերությունից պահանջելով մարել գիշերավճարները` սկսած  2005 թ.-ից, ինչպես նաեւ  մինչեւ 2011 թ.-ին չվճարված գիշերավարձերի արդյունքում կուտակված տուգանքները, որը նախատեսված էր պայմանագրով:  Նախկին աշխատակիցների փոխանցմամբ`  ընկերությունը նրանց  չի վճարվել   ինչպես 2005-2007 թթ.-ի, այնպես էլ`  2007-2008 թթ.-ի գիշերավարձերը: Դատարան դիմած աշխատակիցները հիմնակում աշխատանք չունեն եւ փորձում են այս կերպ ստանալ իրենց հասանելիքը` հոգալու սոցիլական ծանր վիճակում գտնվող ընտանիքի ծախսերը: Մեր տեղեկություններով` եւս 30 նախկին  աշխատակից պատրաստվում է մոտակա ժամանակներում նույն հայցապահանջով դիմել դատարան: Տեղեկացնենք, որ «Դինո գոլդ»-ի նախկին աշխատողներից 17 հոգի էլ նույն նպատակաով 20010 թ.-ի  մայիս ամսին էին դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն մարտի 2-ին չվճարված գիշերավարձերի վերաբերյալ  պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես նշված էր. ««Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունը հայտարարում է, որ ընկերության կողմից իրականացվող 2005-2007 թթ. ապրիլ ժամանակահատվածում վճարված գիշերավարձերի վերահաշվարկը ավարտվել է, և ընկերությունը կիրականացնի վճարումները 2011 թ. մարտ և ապրիլ ամիսներին: Վճարումներն իրականացվելու են ներկայիս աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրվելու են նախկին աշխատակիցների հետ կապ հաստատելու և վճարումներն իրականացնելու համար: Ընկերությունը գիշերավարձերի վերահաշվարկի  գործընթացը սկսլ էր 2009 թ. օգոստոս ամսից և մինչև 2010 հուլիս ամիսը մարել էր 2007 թ. մայիս-2008թ. սեպտեմբեր ժամանակահատվածի պարտավորությունները»: Իսկ դատարան դիմող նախկին աշխատակիցները չեն պատրաստվում սպասել մինչեւ գործընթացն իրենց էլ հասնի, ուստիեւ վաղը դատարան կդիմեն`  նպատակ ունենալով իրենց հասանաելիք գումարները ստանալ տուգանքներով հանդերձ: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter