HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանց, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ: Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների` ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են, կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени”Школа № 12″»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն, առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու, ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի: Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք` չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter