HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը

Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցավ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Փոխվարչապետը նախ ներկաների ուշադրությունը հրավիրեց մարտի 4-ի խորհրդակցությանը ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականներին: Նա հանձնարարեց բնապահպանության նախարարին եւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին ձենամուխ լինել հանրային լողափերի կազմակերպման աշխատանքներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հունիսի 15-ից դրանց շահագործումն ապահովելու համար: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից խորհրդին ներկայացվեց ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2007-2011 թթ. կառավարման պլանով նախատեսված միջոցառումների հաշվետվությունը: Արձանագրվեց, որ գործող կառավարման պլանը վերանայման կարիք ունի` մասնավորապես կառավարման մեխանիզմների բարելավման, կադրերի վերապատրաստման եւ մի շարք այլ ուղղություններով: Ներկայացվեցին առաջարկություններ` ՊՈԱԿ-ի 2012-2017 թթ. պլանի մշակման վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ խորհրդի ստեղծումից` 2010 թ. սեպտեմբերի 1-ից հետո ՊՈԱԿ-ի կնքած հողերի վարձակալության պայմանագրերին: Հաշվի առնելով պայմանագրերի ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները` որոշվեց մեկ ամսվա ընթացքում տեղերում իրականացնել ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա խորհուրդը կքննարկի պայմանագրերին հավանություն տալու նպատակահարմարության հարցը: Խորհուրդը երկարաձգեց ՊՈԱԿ-ի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter