HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Թունաքիմիկատները` ձկնաբուծարանի տարածքում
Թունաքիմիկատների հոտը զգացինք ճանապարհից, երբ կանգնեցինք տարածքը նայելու: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղն ավարտվում է, ճանապարհի աջ կողմում ընդարձակ տարածք է բացվում, որտեղ նախկինում եղել է խորհրդային տարիների թունաքիմիկատների ամենամեծ պահեստը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Մանրաձուկ գնելու մրցույթները ձեւական են
Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց այս տարի Սեւանա լիճ բաց թողնել 1 մլն հատ մանրաձուկ` նախատեսված 367.000-ի փոխարեն: Մինչ այս պետբյուջեից արդեն իսկ հատկացվել էր 60 մլն դրամ` 167.000 հատ գեղարքունի եւ 200.000 հատ ամառային իշխան գնելու համար: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • Նոր ներդրողներ են փնտրում հին ներդրողների ֆինանսավորմամբ
Հայտնաբերված չարաշահումների համար «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տուգանվել է մոտ 250 մլն դրամ: Սակայն այդ ակտն այսօր պարզապես չկա: Եւ այս ստուգումների մասին նախարարությունը  մեր հարցման պատասխանում չի հիշատակել: Իսկ թե ուր է անհետացել ակտը, այս հարցին պետք է պատասխանեն վարչապետը եւ իրավապահ մարմինները: Հայաստանի Կառավարությունն ինչպե՞ս պետք է անաչառ որոշումներ կայացնի, երբ Տորոնտոյում կայացած կոնֆերանսի ծախսերը հոգացել են նաեւ նշված երկու ընկերությունները:  (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • ԼՂ հարցում նոր օրակարգ է ձեւավորվում
Մարտի 5-ին Սոչիում կայացած Հայստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումն անհրաժեշտ էր` առաջին հերթին չեզոքացնելու նախորդ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում բանակցությունների տապալման հետեւանքները: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
  • Կառավարելի քաոսի նախաշեմին
Հավաբանար անգամ այսպես կոչված Վեբ 2-ի հեղինակները չէին պատկերացնում, թե որքան արագ ինտերնետային սոցիալական ցանցերն ու առանձին անհատների ազատ ինքնարտահայտման այլ վիրտուալ  հարթակները կվերածվեն քաղաքական գործընթացների կազմակերպման ու ուղղորդման փայլուն, մինչ օրս եղած այլ տեխնոլոգիաների համեմատ ավելի արդյունավետ գործիքների: (Հեղինակ` Լաուրա Բաղդասարյան)
  • Կապանցի կրպակատերերը դժգոհ են համայնքային իշխանության որոշումից
Կապանում ապամոնտաժվում են միջպետական ճանապարհահատվածի հարեւանությամբ տեղադրված տաղավարները: Կապան քաղաքի միջով անցնող միջպետական մայրուղու հարեւանությամբ տեղադրված է 100-ից ավելի մետաղական տաղավար: (Հեղինակ` Մերի Սողոմոնյան)
  • Իջեւանի ՏԻՄ ոլորտում ճգնաժամը շարունակվում է
Որպեսզի Իջեւանում ՏԻՄ ընտրությունները ժամկետային առումով չհամընկնեն ԱԺ ընտրությունների հետ, այն ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարուժան  Ներսիսյանը ինքնակամ հրաժարական ներկայացրեց: Այդ պատճառով  Իջեւանում համայնքի ղեկավարի եւ ավագանու  նախորդ ընտրությունները տեղի ունեցան արտահերթ` 2007 թ. դեկտեմբերի 16-ին: Միգուցե այս դեպքում էլ Իջեւանում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները տեղի ունենան միաժամանա՞կ: Այդ ընտրություններով կարող է վերջապես հանգուցալուծվել Իջեւանի ՏԻՄ ոլորտում տիրող թնջուկը: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
  • Մինչեւ դպրոցի կառուցումը աշակերտներին ցրտից կփրկի ոչխարի մորթին
Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի դպրոցում սովորող աշակերտներից ոմանք ոչխարի մորթուց կտորներ են տանում իրենց հետ, դնում նստարաններին, որպեսզի այդ կերպ դիմակայեն ցրտին: Դպրոցի աշակերտներից մեկը պատմեց, որ դասասենյակները տաքացնում են սոլյարկայով, բայց քանի որ պատուհանները հերմետիկ չեն փակվում, իսկ ապակիները կոտրված են, ստիպված են դասերն անցկացնել ցուրտ սենյակներում: Այս պայմաններում սովորում է 230 աշակերտ: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Տաքսի ծառայության ապահովվագրված մեքենայի գումարը ստացել են, իսկ տուժողը դատարանում է
Աշոտ Այվազյանը դատի է տվել «Ավեո» տաքսի ծառայությանը, բայց ավելի քան 2 տարի է` չի կարողանում ստանալ կրած վնասի փոխհատուցումը: «Ինձ մոտ պարտավորություն կա, որ տաքսի ծառայության սեփականատերը պարտավորվում է, թե գումարը կվճարեմ: Հիմա էլ ասում են` մենք մեղավոր չենք. վարորդն է կարմիր լույսի տակով անցել»,- դժգոհում է Այվազյանը: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Նախարարությունն առայսօր սպասում է դելֆինարիումի փաստաթղթերին
Վարչական դատարան դիմած ՀԿ-ները նշում են, որ նախարարությունը, բացի նշված օրենքից, խախտել է նաեւ ՀՀ Սահմանադրության ու Օրհուսի կոնվենցիայի հոդվածները: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • «Ես փոփոխության պիտի հասնեմ ու ոչ միայն ինձ համար»
Արտակ Բեգլարյանը 6 տարեկան էր, երբ Ստեփանակերտում` իրենց շենքի բակում խաղալիս իր երեք ընկերները ական գտան ու որոշեցին բացել, որ տեսնեն, թե ինչ կա դրա մեջ: Արտակը մոտ էր կանգնած եւ պայթյունից կորցրեց տեսողությունը: Երեխաներից երկուսը կորցրին ոտքը, մեկը թեթեւ բեկորային վնասվածք ստացավ: Նույն տարում` 1995 թ ., Արտակը Երեւան եկավ, ընդունվեց եւ ավարտեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան N14 հատուկ դպրոցը: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
  • «Միակ բանը, որ ես այսօր տենչում եմ, արդարությունն է»,- ասում է նախկին ազատամարտիկը
1992 թ. փետրվարի 22-ն էր... Վեյսալու գյուղի ազատագրումը սկսեցին լուսադեմին: Գյուղի վերեւի սարերից հորիզոնում արեւի առաջին շողերի տակ փայլատակեց այդ տարվա առաջին ձյունը: Լեւոնը գյուղի վերեւում կանգնած հիանում էր իր առջեւ բացված տեսարանով: (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • «Գիշերները լույսը վառ կքնեին, որ կռիսները երեխեքին չուտեին»,-ասում է Լարիսա տատը:
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաներին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանը, տեղափոխել էր մանկատուն` պատճառաբանությամբ, որ ընտանիքը զուրկ է սոցիալական պայմաններից: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Խոշոր ընկերությունները խեղճացնում են փոքրերին
«Սզնի» ՍՊԸ-ն 1993թ-ից գործունեություն է ծավալում դեղերի շուկայում: Ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանն ասում է, որ բիզնեսի համար Հայաստանը դժողքից էլ վատն է, քանի որ օլիգարխները պետական մարմինների աջակցությամբ ոչնչացնում են փոքր ու միջին բիզնեսը: Գառնիկ Սահակյանի ասելով` եթե կարճ ժամանակահատվածում խնդրին լուծում չտրվի, ապա ստիպված է լինելու ունեցվածքը վաճառել եւ 4 զավակների հետ արտագաղթել Հայաստանից: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Կարճ ֆիլմերի միջազգային փառատոն
ՆՓԱԿ-ում սկսվել է «Մէկ կադր» փառատոնի հայտերի ընդունումը: Փառատոնը մի քանի կադրով ներկայացնում է փառատոնի պատասխանատու Գագիկ Ղազարէն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter