Քրեական գործ՝ սպանության հատկանիշներով
Հոկտեմբերի 3-ին Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու դիակ` հոնքերի հատման մասում կտրած վնասվածքի հետքերով (ավտոմեքենայի վարորդը մեքենան թողել էր հիվանդանոցի բակում և հեռացել):
Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Հայկ Հովակիմյանի դիակը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի մոտակայքում 24-ամյա Հրանտ Ալոյանը վիճաբանել է Հովակիմյանի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Ալոյանին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել