HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

5 միլիարդ 600 հազար դրամի ներդրում` գյուղատնտեսության զարգացման համար

Այսօր Արագածոտնի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստն էր: Օրակարգային հարցերի զգալի մասն առնչվում էր մարզի գյուղատնտեսությանը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը նշեց, որ 2010 թվականին մարզում կատարվել է 8455 հա աշնանացան ցորենի ցանքս, որից 208 հեկտարը` սերմնաբուծության զարգացման նպատակով: Վարչության մասնագետներն ակնկալում են, որ մարզում կարվի 15-15,5 հազար հա գարնանացան եւս: Արագածոտնի մարզի 4 տարածաշրջաններում սերմնաբուծության համար ուսումնասիրվել է մոտ 700 հա ցանքատարածություն, որի  մի մասի վրա կատարվել է ցանք: Մարզպետ Սարգիս Սահակյանը  համայնքապետերին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ  կառավարության կողմից սերամացուի տրամադրման գործընթացին, քանի որ այդ ծրագիրը իրական նախադրյալներ է ստեղծում եկամուտներ եւ որակյալ սերմեր ստանալու համար, ոստի համայնքապետերը պետք է ավելի զգոն լինեն եւ սերմացու հատկացնեն իրականում դրա կարիքն ունեցողներին: Յուրա Ազատյանը ներկայացրեց, որ մարզում գյուղատնեսության զարգացման նպատակով 2011 թվականին կատարվելու է շուրջ 5 միլիարդ 600 հազար դրամի ներդրում: Պետբյուջեի միջոցներով իրականացվելու է հակակարկտային կայանների տեղադրում, Արզնի Շամիրամ, Թալինի ջրանցքների, Արտենի համայնքի ոռոգման ջրագծի, Դաշտադեմի, Սարալանջի պոմպակայանների, շուրջ 20 համայնքի ոռոգման համակարգերի վերանորոգման ծրագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter