HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալն ինքնասպան է եղել

Մարտի 8-ին` ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խումբը շրջագայության ժամանակ հիմնարկի ամառային տաղավարներից մեկում հայտնաբերել է դատապարտյալ Նարեկ Սարիբեկյանի դին` կախված վիճակում: Նախկինում դատապարտված Ն.Սարիբեկյանը ծնվել է 1991թ.-ին: Ն.Սարիբեկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ 3-րդ և 4-րդ կետերով` 5 տարի ժամկետով: Պատիժը կրում էր 2010թ.-ի հունվարի 13-ից: Դատավճռի համաձայն` «Ն.Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter