
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկության լուրերին զուգահեռ հայտնի դարձավ նաև, որ իրավապահները որոշել են նոր թափով վերանայել փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության քրեական գործը:
ՀՀ ոստիկանությունում պաշտոնապես հաստատում են, որ Մհերյանի սպանության գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից վերադարձվել է ոստիկանության վարույթ:
Թերթի տեղեկություններով, այս փոփոխությունը անուղղակի կապված է Թամամյանի պաշտոնանկության հետ:
Երբ արդեն ակնհայտ էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրթերով Թամամյանը մեղադրվելու է մի սպանության գործով ապացույցները կեղծելու և հանցագործներին պարտակելու մեջ, որոշվել է Մհերյանի սպանության գործը լրացուցիչ քննության նպատակով վերադարձնել ոստիկանությանը, քանի որ այդ գործի օպերատիվ հետախուզական մասը ևս ՔՀԳՎ նախկին պետն է ղեկավարել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել