HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանը եղել է Մոսկվայում

Մի քանի օր է` լուրեր են շրջում, թե Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցի օրերին Մոսկվայում է եղել ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: «Չի ունեցել հանդիպում»,- կարճ պատասխան տվեց Սողոմոնյանը: Թերթի հարցին, թե Ռ. Քոչարյանը Մոսկվա գնացե՞լ է, Սողոմոնյանը պաասխանեց. «Այո, գնացել է: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին է մասնակցել»: Տեղեկություններ կան նաև, թե Ռոբերտ Քոչարյանի գործերը ռուսական «Սիստեմա» ընկերությունում այնքան էլ լավ չեն: «Իր հետ կապված` ամեն ինչ շատ նորմալ ա «Սիստեմայում»»,-հակադարձեց խոսնակը: Ի դեպ, որոշ տեղեկություններով` եթե Վլ. Պուտինը որոշի առաջադրվել ՌԴ նախագահի ընտրություններում, ապա նրա օրինակին հետևելու է նաև Քոչարյանը` սեփական թեկնածությունն առաջադրելով ՀՀ նախագահի ընտրություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter