
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը չի բացառել, որ 2012թ. ապահովագրական գումարի չափը կբարձրացվի, որովհետև, բանից պարզվում է, ճանապարհային վթարների քանակը բավականին մեծ է:
«ՉԻ» - Տեսականորեն այստեղ հնարավոր է երկու տարբերակ: Կամ ավտոմեքենաներն ապահովագրելուց հետո վարորդները դիտմամբ, հավեսի համար վթարներ են կազմակերպում, կամ էլ ապահովագրական ընկերությունը գլխովին այդ բիզնեսի մեջ նետվելուց առաջ չէր հասցրել ուսումնասիրել «շուկան» և պատկերացում չուներ պատահարների իրական թվի մասին:
Առաջին տարբերակը, բնականաբար, բացառվում է, այսինքն` ստացվում է, որ «Ինգո Արմենիան» ինքն է մեղավոր սխալ հաշվարկների համար:
Եթե, իհարկե, այս ամենը սովորական նվնվոց չէ (ինչը Հայաստանի բիզնես-միջավայրում հինավուրց, գեղեցիկ ավանդույթ է): Օլիգարխներն էլ են, չէ՞, նվնվում ու բողոքում, թե հազիվ են ծայրը ծայրին հասցնում:
Այսպես թե այնպես, «Ինգո Արմենիան» առաջիկայում երևի ստիպված կլինի փոխել գովազդը և այլ կարգախոս ընտրել. «Եթե Ինգո, ապա թանգով»: Դա համենայնդեպս ավելի ազնիվ կլինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել