HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղծառայության խորհուրդը առողջապահության նախարարությունից պարզաբանում է պահանջելու

Փետրվարի 20-ին «Հետքում» հրապարակված «Հայաստանը կորցրել է կես մլն դոլար, եւ մոտ 150 հազար դոլարի դեղորայք ժամկետանց է դարձել» հրապարակման մեջ գրել էինք, որ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը մեկ ու կես տարի աշխատավարձ է ստացել «Գլոբալ հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող ծրագրից: Նա` որպես քաղծառայող, իրավունք չուներ այլ ծրագրից աշխատավարձ ստանալ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, ի պատասխան «Հետքի» հարցման, տեղեկացրել է, որ ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետի` քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: «ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը պատրաստվում է պաշտոնապես դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը` հրապարակման մեջ ներկայացված սույն հանգամանքի կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով: Պարզաբանումը ստանալուց հետո օրենքի վերոնշյալ պահանջի խախտման հետ կապված կասկածների առկայության դեպքում խնդրո առարկայի շրջանակներում ՀՀ ՔԾ-ն ուսումնասիրություն կանցկացնի եւ, պայմանավորված դրա արդյունքներով, ելնելով անհրաժեշտությունից, կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- գրված է «Հետքին» ուղարկած գրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter