Որպեսզի դեղերի գները չբարձրանան
Կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել «ՀՀ դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» նախկին որոշման մեջ։ Սահմանվել է, որ ՀՀ-ում դեղերի պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության առավելագույն տևողությունը 180 օր է, բացառությամբ Եվրամիության անդամ երկրներից որևէ մեկում կամ ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում գրանցված դեղերի, որոնց փորձաքննությունն իրականացվում է առավելագույնը 30 օրվա ընթացքում։
Անդրադառնալով այս, ինչպես նաև մյուս փոփոխություններին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ դրանց նպատակը դեղերի շուկայի բարելավումն է, ինչի շնորհիվ գները չեն բարձրանա։ Կարևոր է միջազգային սերտիֆիկատների ճանաչումը և այն, որ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Փոփոխելով և լրացնելով իր ևս մեկ որոշումը, գործադիրը հնարավորություն է ստեղծել, որ Հայաստան ներմուծվեն նաև այն դեղամիջոցները, որոնց փաթեթավորման փոփոխությունները չեն ազդում արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել