HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան. «Թե ում ենք խաբում, չգիտեմ»

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց և շնորհակալագրեր ու դրամական պարգևներ հանձնեց մարզի 10 լավագույն ուսուցիչների: Նրա խոսքով՝ «ընտրության բեռը թողնվել է» մարզպետարանի կրթության վարչության և դպրոցի տնօրենների վրա, քանի որ ինքը, լինելով նորանշանակ, չէր կարող ընտրություն կատարել:

Լոռու մարզում 163 դպրոց կա, 4100 աշխատող: Մարզպետի խոսքով՝ ընտրվել են «արժանիները»: Սակայն նկատեց, որ դեռ երիտասարդ է և կհասցնի մյուսներին էլ պարգևատրել:

Մինչ մասնագիտական տոնի առթիվ ուսուցիչներին շնորհավորական խոսքեր ուղղելը, մարզպետ Արթուր Նալբադյանը հորդորեց նրանց դուրս գալ իրենց մտահոգ կեցվածքից և ժպտալ: Ապա դիմեց նրանց հետևյալ խոսքերով. «Ցանկանում եմ, որ դուք ձեր դժվարին աշխատանքի մեջ առաջին հերթին առողջ լինեք, երկրորդ հերթին գնահատված լինեք: Էսօր գնահատված լինելը շատ կարևոր բան է բոլորիս կողմից: Եվ պատահական չի, որ էսօր այստեղ ենք, և ես անձամբ ցանկացա ձեզ շնորհավորեմ: Սա գնահատման ամենաընդունված կարգն է: Ձեր աշխատանքը ավելի մեծ է, արժանի եք ավելի ջերմ խոսքերի: Էսօր ուղղակի որոշեցինք էս տարբերակով շնորհավորել ձեզ»:

Անդրադառնալով կրթության ոլորտում առկա որոշ խնդիրների՝ մարզպետը նկատեց, որ Հայաստանում կրթությունն այսօր նահանջ է ապրել, և որոշ տեղերում պայքար է տարվում մտավոր աղքատության դեմ: Նրա կարծիքով՝ կրթությունն ամենաթանկ բանն է և ամբողջ աշխարհում մեծ գումարներ են ծախսվում այն ձեռք բերելու համար: Մինչդեռ Հայաստանում այդ գումարները ծախսվում են ուսումնական հաստատություններում հակառակ նպատակով՝ «չսովորելու»:

«Թե ում ենք խաբում, չգիտեմ»,- ասաց մարզպետը:

Անկեղծորեն նշեց, թե կրթության ոլորտում ներդրված բոլոնյան գործընթացի վերաբերյալ որոշակի  կարծիք չունի՝ «ճի՞շտ է, թե՞ սխալ», բայց մտածում է, որ «ճանապարհի կեսից ետ դառնալ չկա»:

«Մնում է՝ բոլոր փոփոխությունները, որ առաջարկվում են, սահուն տանել առաջ»,- ասաց մարզպետը և ավելացրեց, որ կրթության ոլորտի բարեփոխումները մարզում պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա:

Կարևորելով հասարակության կյանքում մանկավարժների դերն ու նշանակությունը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց. «Ոչ միայն դպրոցում, այլև տանը, հարևանների, բարեկամնների շրջանում, առավել ևս բոլորդ կանայք եք, սուրճի սեղանի շուրջ, կարևոր է, որ ինքներդ կարողանաք յուրաքանչյուրի հետ աշխատեք, կիսվեք, ձեր մտքերը փոխանցեք, որովհետև էսօր հասարակության մեջ մանկավարժները, մատավորականները հարգված մարդիկ են, ընդունված մարդիկ են: Ձեր հետևից կարող եք մի հսկա բանակ տանել: Ձեզ հեռու չպահեք մեր մարզի հասարակական կյանքից:

Եղեք ակտիվ: Համայնքային աշխատանքներից հեռու մի պահեք: Ինչքան հնարավոր է ընդգրկվեք էդ աշխատանքներում: Եթե նույնիսկ մարզպետարանի կամ համայնքներում քաղաքապետերի, գյուղապետերի աշխատանքի մեջ կարողանաք թերություններ կամ որևէ մի այլ բան, անպայման տեղեկացրեք, ժողովուրդ: Եթե մենք պատասխանատվություն ենք կրում դպրոցի հանար, դուք էլ՝ մեզնից յուրաքանչյուրի համար: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք էս բարեփոխումները մարդավարի ավարտին հասցնենք»:

Մեկնաբանություններ (5)

Vanadzori pativ
Էտ Արթուր Նալբանդյանը մինչև վերջերս Հայաստանի լավագույն քաղաքապետն էր, հիմա լավագույն մարզպետն ա, մոտ ապագայում հուսով եմ կդառնա լավագույն վարչապետը, զինվոր ջան
zinvor
էտ Արթուր Նալբանդյանը ումնոնցի ա?
Վահե
իսկապես, մեծ հույսեր ունենք մեր նոր մարզպետից, հայօղություն նրան ու համբերություն, սայադյաններին, խաչատրայաններին, մարպետի տեղակալներ կոչվող ծաղրածուներին դիմանալու եւ ամենակարեւորը մարզում մի բան փոխելու համար: Վստահ ենք հաջողությունները լինելու, ամենակարեւորը վստահություն իշխանության նկատմաամբ:
Yeranuhi
Apri Artur Nalbandyan@, amenalav marzpet@ Hayastanum....
Alla
Kecce mer marzpet@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter