HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանությունը բացահայտվել է

Երեք օր առաջ որովայնի կտրած վերքով և անգիտակից վիճակում վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը, եւ գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել էր: Պարզվել էր, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Պ.-ի բնակարանից` վերջինիս ահազանգով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Եվ ահա, իրավապահներն օրեր անց պարզել են, որ Երվանդ Առաքելյանին մարտի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, իր բնակարանում դանակով հարվածել և սպանել է Մաքսիմ Պ.-ն: «Վերջինս ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակը՝ առգրավված: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter