
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դատի է տվել Report.am կայքէջին և լրագրող վերլուծաբան Էդիկ Անդրեասյանին: Պատճառը վերոնշյալ կայքէջում նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակված, Էդիկ Անդրեասյանի
««Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածն է:
Այդ հոդվածը, ըստ հայցվորների, «պարունակում է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորական են ու զրպարտող: Նրանց համոզմամբ` հոդվածում տեղ գտած արտահայտությունները ստույգ ու ճշմարտացի չեն:
«Դեռ ավելին, ուսումնասիրելով հոդվածը, դրանում պարունակող արտահայտությունները և այլ մտքերը` ակնհայտ է, որ այդ հոդվածը, ինչպես իրավական առումով, այնպես էլ փաստական առումով ճշմարտությանը և իրականությանը չի համապատասխանում»,- նշվում է հայցադիմումի մեջ:
Report.am-ը հայտնում է, որ բացի հերքումից և հրապարակային ներողությունից` Հայկ Բաբուխանյանը լրատվամիջոցից և հոդվածագրից պահանջում է երկուական միլիոն դրամ:
Նախնական դատական նիստը կկայանա Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 23-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել