HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկեղեցում սպանդ կազմակերպելու ստորագրահավաք են անցկացնում

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Մուղնի գյուղի Ս. Գևորգ եկեղեցում այդ հաստատության աշխատակից մոմավաճառը շների ոչնչացման նպատակով ստորագրահավաք է կազմակերպել եկեղեցու պատերի ներքո։ Հավանաբար, այս բարբարոս ու անբարո գործունեությունը հավանության է արժանացել եղեղեցու հոգևորականների կողմից, քանի որ նրանցից և ոչ ոք ոչ միայն չի փորձել պատժել տմարդության համար, այլև չի բարեհաճել առնվազն արգելել նման անօրեն դրսևորումները։ Ադրբեջանն արդեն կենդանիների նկատմամբ դաժանություն արգելող օրենք է ընդունել, իսկ մենք՝ առաջին քրիստոնեաներս, եկեղեցում սպանդի գաղափարներ ենք տարածում։ Այս իրավիճակի պատասխանատվությունն առաջին հերթին դրված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա, մասնավորապես Արագածոտնի թեմի, հատկապես Ս. Գևորգ եկեղեցու հոգևորականների, ովքեր բավական չէ եկեղեցում աշխատանքի են ընդունել նման բարոյական կերպարով անձի, նաև թույլատրել են նման անհանդուրժելի գործունեության ծավալում եկեղեցու շենքի ներսում։ Մենք՝ կենդանիների հիմնախնդիրներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, Հայ Առաքելական Եկեղեցու համապատասխան օղակներից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում անմիջապես դադարեցվեն շների ոչնչացմանն ուղղված ապօրինի գործողությունները, իրավիճակի հեղինակներին կանչել պատասխանատվության, հետամուտ լինել նման իրավիճակների բացառմանը հետագայում։ Կենդանիների հիմնախնդիրներով զբաղվող «Փրկենք կենդանիներին», «ԴավՕս ստուդիո», «Փրո Փոուզ» ՀԿ-ների անունից և լիազորությամբ՝ Նարե Արամյան՝ «Փրո Փոուզ» բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter