HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղինակությունների հետ «շակալադնի» հարաբերություններ են

Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու լուրերին զուգահեռ վերստին ակտիվանում է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Գաղտնիք չէ, որ վերջինս վաղուց աչք ունի այս պաշտոնի վրա: Սակայն ուշագրավն այն է, որ Ներսիկ Նազարյանն իր նկրտումները չի թաքցնում նաեւ տարբեր կալիբրի պաշտոնյաններից: Մեր տեղեկություններով՝ Նազարյանը մարտի 1-ի հանրահավաքից առաջ հանդիպել է Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հետ ու «հանձնարարականներ» տվել, թե ինչպես արգելել մարդկանց մասնակցել հանրահավաքներին: Հրահանգել է թաղային հեղինակություններին էլ ներգրավել այդ գործում, ավելին՝ ասում են՝ նույնիսկ նրանց դուխ է տվել ռիսկով գործել՝ վստահեցնելով, որ մայրաքաղաքի հեղինակությունների հետ «շակալադնի» հարաբերություններ են: Սակայն ամենաուշագրավն այն է, որ իրեն ազգանունով դիմողներին հորդորել է դիմել «պարոն ոստիկանապետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter