
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանձնարարականներին՝ գյուղատնտեսության ներկայացուցիչը հայտարարել է, թե «եթե չկարողանանք ապահովել հանձնարարականի կատարումը, բոլորս հրաժարական կտանք»:
«ՉԻ» - Սա, անկասկած, բացառիկ վեհանձնության դրսեւորում է: Մանավանդ՝ որքան հասկացանք, եթե այդ հանձնարարականները չկատարվեն, Սերժ Սարգսյանն ինքը պաշտոնանկ կանի գյուղնախարարին:
Բայց խնդիրը միայն դա չէ: Ամիսներ շարունակ գյուղնախարարության պաշտոնյաները մեզ բացատրում էին, որ ոլորտի խայտառակ վիճակը պայմանավորված է երաշտով, կարկտահարությամբ եւ այլն, ու իրենք հեչ մեղավոր չեն:
Հիմա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը նրանց հանձնարարել է այնպես անել, որ կարկուտ չգա, նրանք էլ հրապարակավ խոստանում են՝ եթե գա, հրաժարական կտանք:
Մի խոսքով՝ խորհրդային «երանելի» ժամանակների պես. առաջնորդը հրամայեց, բոլորը խոստացան «կատարել ու գերակատարել»: Բուռն, երկարատեւ ծափահարություններ: Մի երկու սեվխոզ էլ որ հիմնենք ու անունը դնենք «Սերժիկյան ուղիով», գյուղատնտեսության վիճակը կշտկվի: Համ էլ՝ մինչեւ հաջորդ բերքը «յա էշը կսատկի, յա էշատերը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել