HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթերը դատարկ է

«ԱրմենՏել» ընկերությունն իր ֆիքսված հեռախոսակապի թվային կայանների բոլոր բաժանորդներին կարող է մատուցել նաեւ մալուխային հեռուստահեռարձակման ծառայություն՝ 80-100 ալիք, հեռախոսակապի եւ ինտերնետի հետ զուգահեռ:   Այս տեղեկությունը մեր թղթակցի հարցմանն ի պատասխան հաստատել է «ԱրմենՏել» ընկերությունից: Նշված ընկերությունից պարզաբանել են նաեւ, որ իրենց թվային կայանների այս հնարավորությունը չօգտագործելը պայմանավորված է մալուխային հեռարձակման ոլորտում առկա իրավական խնդիրներով: Այսինքն, եթե ՀՀ իշխանությունները վերացնեն մալուխային հեռարձակման իրավական խնդիրները եւ նման հնարավորություն ունեցողներին թույլատրեն այդ ծառայությունը մատուցել, իսկ եթեր չունեցող հեռուստաընկերություններին օրենքով չարգելեն մալուխային ցանցով սփռվել, ապա նույն ակնթարթից Հայաստանում 100 եւ ավելի նոր ալիք կարող է սփռվել: Պարզից էլ պարզ է, որ ՀՀ իշխանությունները այդպես են վարվել, որ հեռուստաեթերը չազատականացվի, «Ա1+»-ը եթեր չվերադառնա, եւ նոր անկախ հեռուստաընկերություններ ի հայտ չգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter