HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Ուշացած ուղեւորի սինդրոմ, կամ ընտրարշավը սկսված է

Ազատության հրապարակում սկսված շուրջօրյա հանրահավաքը իշխանափոխության ամբիցիոզ նպատակ չի հետապնդում: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Շատջրեքում 15 տարի է` կին գյուղապետից չեն հրաժարվում

Զոյա Գեւորգյանն արդեն 15 տարի է` Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքի գյուղապետն է: Ասում է, որ երբեք գյուղապետ դառնալու նպատակ եւ ցանկություն չի ունեցել, պարզապես գյուղացիներն են ստիպել, ինքն էլ ընտրվել է: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • 13-ամյա Արփինեն կարծում է, որ եթե շենքերը վերանորոգված լինեն, մարդիկ կգան Շուշիում ապրելու

Աշխեն Հարությունյանը Շուշիի միակ թատրոնում աշխատող 8 դերասաններից մեկն է: Նրա երազանքն է, որ 3500 բնակչություն ունեցող Շուշին ապրի իսկապես մշակութային կյանքով, ունենա կայացած թատրոն, նաեւ կայացած տիկնիկային թատրոն: (Հեղինակ` Սոնա Ավագյան)

  • ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի պահանջարկը չկա

Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի եւ իր երազած Հայաստանի մասին «Հետքի» հետ զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Հայաստանում բիզնես-գործունեության պայմանները վատացել են

Հարցազրույց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի հետ

  • Տնտեսական վիճակն Ադրբեջանում

Հարցազրույց «Օժանդակություն տնտեսական նախաձեռնություններին» հասարակական միության փորձագետ Ազեր Մեհթիեւի հետ

  • Ի վերջո, դատավորը վարե՞լ է «տղայական» խոսակցություն, թե՞ ոչ

Անցյալ տարվա նոյեմբերին` երեկոյան ժամը 23-ի սահմաններում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի վարչական շենքի բակում` կողմնակի անձանց համար մուտքն արգելված տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել նույն դատարանի դատավոր Արման Թովմասյանի, դատական կարգադրիչների և Վանաձոր քաղաքի բնակիչ Աշոտ Հարությունյանի միջև: (Ադրինե Թորոսյան)

  • Պետական ռեկե՞տ. ինչո՞ւ են գեղանկարները սեփականատիրոջից խլում

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փարավոն Միրզոյանը ժամանակին եղել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Սահակյանի հարեւանը ու վերջինիս հետ ունեցել ջերմ, ընկերական հարաբերություններ: (Հեղինակ` Արարատ Դավթյան)

  • «Կավից թնդիրը լավաշի համար ամենաճիշտ, մաքուր նյութն ա»,- ասում է սառնաղբյուրցի բրուտագործ Սպարտակը

Մշո դաշտի անկրկնելի բարբառի համն ու հոտը պահպանած սառնաղբյուրցի բրուտագործ Սպարտակն իր պապերի լեզվով ինձ պատմում է թոնրի պատրաստման գաղտնիքները: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Օձունի համայնքապետարանը  ծնողներից հավաքագրվող 3000 դրամները ձեւակերպում է որպես հողի հարկի վճար

Լոռու մարզի Օձուն գյուղի երկու մանկապարտեզների 100-ից ավելի երեխաների սննդակարգում կարագ, պանիր, կաթ, թարմ միս, միրգ, բանջարեղեն, կոնֆետ, թխվածքաբլիթ չեն նախատեսում:  (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)

  • Ջրվեժում փորձում են քառամյա ծրագիրը ձեւական փաստաթուղթ չդիտարկել

Երեւան քաղաքին սահմանակից Ջրվեժ համայնքը համարվում է բարեկարգ համայնքներից մեկը: Բայց շուրջ 8000 բնակիչ ունեցող Ջրվեժ համայնքը մանկապարտեզ չունի: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Սպիտակ ներկայացում. «Կրեդո» թատրոնի ձյուն» բեմադրությունը

Տարիներ առաջ բուլղարական «Կրեդո» թատրոնը, որը բաղկացած է երկու հոգուց, հիացրեց ու գրավեց հանդիսատեսին աշխարհի տարբեր երկրներում Գոգոլի «Շինել» ներկայացումով: 2 տարի առաջ «Շինել» ներկայացումը ցուցադրվեց նաեւ Հայաստանում` Հայֆեստի օրերին: (Հեղինակ` Մերի Միքայելյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter