Կենտրոնի ոստիկանապետը՝ Թամամյանի փոխարեն
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանագրով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նրա նոր պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Հովհաննես Թամամյանը, որին վերջերս աշխատանքից հեռացրին գլխավոր դատախազի միջնորդությամբ:
Ոստիկանությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատում այս տեղեկությունը, բայց լրատվության վարչությունն այն չի էլ հերքում:
Կարապետյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել