Ավտովթար՝ հրդեհի բռնկումով
21-ամյա աղջիկը ստացել է 1-2 աստիճանի այրվածքներ
Նախօրեին՝ ժամը 21-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին` Սուրենավան գյուղի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով: Դեռևս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մահտի Սարհակնային պատկանող «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը, բախվելով գազատար խողովակի կամարին, պոկել է այն: Տեղի է ունեցել գազի արտահոսք և հրդեհի բռնկում, ինչի հետևանքով բռնկվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան:
«Վոլկսվագենն» ամբողջությամբ այրվել է: 1-2 աստիճանի այրվածքներ է ստացել այս մեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակչուհի, 1990թ.-ին ծնված Աիդա Մկրտչյանը, որը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
«Ա. Մկրտչյանի առողջական վիճակը բավարար է»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել