HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերի յուրացում` եկեղեցու վերանորոգման ժամանակ

Մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունից ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր էին ստացվել, որ Աքորի գյուղում գտնվող եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում յուրացումներ են կատարվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2008 թ. ՀՀ պետբյուջեից Աքորի համայնքում գտնվող «Բգավոր» եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 30.000.000 դրամ, և ՀՀ մշակույթի նախարարությունը նշված աշխատանքների իրականացման համար 2009 թ. նոյեմբերի 29-ին պայմանագիր է կնքել Վանաձոր քաղաքում գործող մի ընկերության տնօրեն, 1960 թ. ծնված Արա Ա.-ի հետ: 2009 թ. ընթացքում եկեղեցու վերականգնողական աշխատանքների ժամանակ Արա Ա.-ն հատկացված գումարները ծախսել է ոչ նպատակային և յուրացման եղանակով հափշտակել: Ոստիկանությունը հայտնում է, որ պատճառված վնասի չափը պարզվում է: Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter