Մտել է ոսկյա զարդերի խանութ` դիմակավոր և զինված
Մարտի 13-ին ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցում գտնվող խանութում կրակոցի ձայներ են լսվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողության համար նախկինում դատապարտված, 38-ամյա Աշոտ Մ.-ն՝ դիմակավոր և զինված, «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով նույն օրը մուտք է գործել նշված խանութ և փորձել հափշտակել այնտեղ վաճառվող ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով տնօրենի և աշխատակցի դիմադրությանը` ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աշոտ Մ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:
Ոստիկանությունը հայտնում է, որ ինքնաձիգն առգրավված է, իսկ Աշոտ Մ.-ն ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ` ավազակային հարձակման հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել